Պատրիարք Կիրիլն Աստանայում հանդիպել է Արամ Ա-ի հետ

17 Սեպտեմբերի 2025, 14:02

Քաղաքականություն

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Աստանայում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VIII համագումարի շրջանակում։

Համագումարն անցկացվում է սեպտեմբերի 16-18-ը Աստանայում։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդներ։ Ֆորումի թեման է՝ «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»։