Պատրիարք Կիրիլը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև միջնորդ լինել
Մայիսի 19-ին Կազանում Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
Այս մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայությունը, գրում է news.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատրիարք Կիրիլը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների միջև։