Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ 2027 թ. կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում
20 Հոկտեմբերի 2025, 22:24
Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին հայտարարել է, որ կներկայացնի Հայաստանը 2027 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում: Երգչի խոսքով՝ Հայաստանը ներկայացնելու իր որոշումը վերջնական է:
«2027 թվականին ես կներկայացնեմ Հայաստանը Եվրատեսիլ երգի խոշոր մրցույթում: Սկզբունքորեն ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում: Ես կապի մեջ եմ ներգրավված մարդկանց հետ, և դա պետք է տեղի ունենա 2027 թվականին»,- նշել է նա։
1993 թվականին Ֆիորին ներկայացրել է Ֆրանսիան և զբաղեցրել չորրորդ տեղը «Մամա Կորսիկա» երգով: