Պատվոգիր՝ Ռուսաստանի սպորտի վարպետ Արարատ Մղդսյանին

06 Սեպտեմբերի 2024, 00:30

Հայեր

Հանդիսավոր պայմաններում ՌԴ Արմավիր քաղաքի ՆԳՆ բաժնի պետ Յարոսլավ Վլադիմիրի Ստեպանենկոն պատվոգիր է հանձնել Ռուսաստանի սամբոյի սպորտի վարպետ Արարատ Մղդսյանին։

Սպորտի վարպետը պատվոգիրը ստացել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման և քարոզչության, մատաղ սերնդի դաստիարակության, ինչպես նաև «Լիցքավորումը կարգուկանոնի պահապան» ակցիայի անցկացմանն աջակցելու համար: