Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի 1-ամյա որդին հայերեն է խոսել
14 Նոյեմբերի 2024, 13:50
Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնիի կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են նրա որդին՝ Միքայելն ու մայրը՝ Գայանե Սողոմոնյանը, Դուբայում հանգստանալիս։
Զեփյուռը կիսվել է որդու նոր հաջողություններով՝ ակնարկելով, որ Միքայելն աստիճանաբար յուրացնում է հայոց լեզուն: Նա արդեն տատիկին անվանում է «տատա», ինչը հատկապես հուզել և ուրախացրել է մայրիկին, ով որդու հետ շփվում է երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։