Պայքարի մարտավարությունը փոխվել է. Բագրատ Սրբազանը ԱԺ-ում է

16 Սեպտեմբերի 2024, 12:41

Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն Ազգային ժողովում է: Սրբազան շարժման առաջնորդը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ իրենց պայքարի մարտավարությունը փոխվել է։ Նա նաև հավելել է, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ քննարկվող հարցերի թվում է լինելու նաև վարչապետին անվստահություն հայտնելը:

«Մեր պայքարը եռաշերտ է, և սա նման չէ մինչև հիմա եղած բոլոր արդար պայքարներին»,- ասել է Բագրատ Սրբազանը: