Պայքարից բացի ուրիշ տարբերակ չունենք, պայքարը Հայաստանի ու Արցախի համար է. ակցիայի մասնակից

10 Հունիսի 2024, 17:21

Քաղաքականություն

Պայքարից բացի ուրիշ տարբերակ չունենք: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, որ Արցախից բռնի տեղահանվել է.

«Ես երկու տղաներիս հետ միշտ եմ մասնակցում ցույցերին: Ակնկալիքները, սպասումները մեծ են, հուսով ենք, որ սա կլինի մեր վերջին հանգրվանը: Մենք այլևս ուրիշ տարբերակ չունենք՝ կամ պայքար, կամ…

Նիստից մեծ սպասելիքներ չունեմ, իմ սպասելիքները ավելւ շատ կապված են ժողովրդի հետ: Աստծո օգնությամբ Սրբազանը սկսեց այս պայքարը, սա մեծ հույս է, մեծ հնարավորություն: Բայց Սրբազանը մի քանի հազար հոգով, չի կարող ցանկալի արդյունքի հասնել: Ամեն մարդ պիտի իր բաժին պայքարը տանի ու դուրս գա փողոց: Երևանի փողոցները պիտի հեղեղենք, որպեսզի կարողանանք հասնել մեր բաղձալի ցանկությանը՝ Հայաստանի ազատագրմանը:

2020թ. մինչ օրս մենք պայքարում ենք, ամեն անգամ դուրս ենք գալիս պայքարի, որովհտեև մենք պայքարում ենք հանուն Հայաստանի ու Արցախի»,- եզրափակել է մեր զրուցակիցը: