Պայքարը շարունակվելու է․ Բագրատ Սրբազանը՝ աշնանը սպասվող ակտիվ պայքարի մասին

25 Հուլիսի 2024, 20:25

Քաղաքականություն

Աշնանն ավելի ակտիվ պայքար է սպասվում։ Այս մասին լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը, ով այս պահին գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։

Սրբազանի խոսքով՝ որքան իրենք ավելի շատ մանրամասներ են հայտնում պայքարի ընթացքի մասին, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանքեր են ներդնում՝ նախապատրաստվելու ճնշել այն։

«Մենք տեղեկություններ ունենք այդ մասին»,- ասաց Սրբազանը՝ խոստանալով ավելի ուշ փաստեր հրապարակել։

Բագրատ Սրբազանն, անդրադառնալով Երևանի տարբեր թաղամասերի բնակիչների հետ այս շրջանում սպասվող հանդիպումներին՝ ասաց, որ շարժման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց տեսնելն է, նրանց գոտեպնդելն ու նաև գոտեպնդվելը։

Խոսելով Կիրանցում ականի պայթյունի դեպքի մասին՝ Սրբազանը նշեց․

«Ամենասկզբից էլ խոսել ենք, թե՛ սահմանային աշխատանքների, թե՛ ականազերծման մասին։ Սահմանային աշխատանքների ժամանակ տեխնիկան կիրառելիս ներգրավել են նաև գյուղացիներին և քանի որ ամեն ինչում այս մարդիկ անփույթ են, այդ անփութությունը դրսևորվել է նաև այս անգամ: Այդ ամբողջը դրված է Հայաստանի Հանրապետության վրա»։