Պայթյուններ են հնչել Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Քաթարում

28 Փետրվարի 2026, 13:29

Քաղաքականություն

Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Բահրեյնում: Այս մասին գրել է Al Arabiya-ն։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հնարավոր է հարված է հասցվել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնին։

Պայթյունների ձայներ են հնչել նաև Քուվեյթում, գործարկվել են օդային տագնապի ազդանշաններ, փոխանցում է Al Jazeera-ն։ Պայթյուններ են լսվել նաև ԱՄԷ-ում, այդ թվում՝ Աբու Դաբիում, ինչպես նաև Քուվեյթում, հայտնում է Ynetnews-ը։

Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել են օդային տարածքի մասնակի փակման մասին։ Ստացվում են տեղեկություններ, որ իրանական հրթիռները հարվածում են Բահրեյնի, Քաթարի և ԱՄԷ-ի տարածքներում գտնվող օբյեկտներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ։