Պայթյուններ են լսվել Իրանի հինգ քաղաքներում

28 Փետրվարի 2026, 11:25

Քաղաքականություն

Թեհրանի, Սպահանի, Քոմի, Քերեջի և Քերմանշահի բնակիչները հաղորդում են պայթյունների մասին, տեղեկացնում է «Fars» գործակալությունը։

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Երկրի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։