Փեգի Թաչջյանը առաջադրվել է «Էմմի» մրցանակի

30 Հուլիսի 2023, 13:41

Հայեր | Մշակույթ

Ամերիկացի հայտնի ռեժիսոր և մոնտաժող Փեգի Թաչջյանն առաջադրվել է «Էմմի» մրցանակի: Հայուհին հեղինակավոր անվանակարգ կստանա Hulu-ի «Սպանություն մեկ շենքում» սերիալի դրվագներից մեկի վրա աշխատելու համար։

Թաչջյանը հաղթել է «Մեկ խցիկով կատակերգական սերիալի համար պատկերների ակնառու մոնտաժ» անվանակարգում՝ ամերիկյան հեռարձակողի հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի երրորդ դրվագի շնորհիվ:

«Սպանություն մեկ շենքում» սերիալում նկարահանվել են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Սթիվ Մարտինը, Մարտին Շորթը և Սելենա Գոմեսը: