Պերմի կրկեսում ներկայացվել է Տիգրան Հակոբյանի լեգենդար «Տրոպիկ շոուն»

19 Սեպտեմբերի 2024, 19:35

Մշակույթ

Պերմի կրկեսում ներկայացվել է լեգենդար «Տրոպիկ շոու»-ն՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Հակոբյանի ղեկավարությամբ:

Կրկեսի բեմում հանդիսատեսը հանդիպել է ուղտերի, կապիկների, կոկորդիլոսների, պոնիների և շատ այլ էկզոտիկ կենդանիների: Ելույթ են ունեցել նաև ակրոբատները, ձեռնածուները, ուրախ ծաղրածու Էմիլը և օդային մարմնամարզիկները:

Հիմնական ինտրիգն այն էր, որ ասպարեզում հայտնվել է ծրագրի մեխը՝ երեք տոննա գետաձին։