Պերմում կանցկացվի «Հայկական մշակույթի օր» ինտերակտիվ տոնական ծրագիր

26 Մարտի 2025, 15:41

Մշակույթ

Մարտի 29-ին Պերմում տեղի կունենա «Հայկական մշակույթի օր» ինտերակտիվ տոնական ծրագիրը։

Ծրագրի շրջանակներում տեղի կունենա հայոց այբուբենի մասին կարճ դասախոսություն, «Թռչնագիր» հայկական գեղարվեստական մանրանկարչության վարպետության դաս, ազգային տարազների ցուցահանդես, ինչպես նաև ելույթ կունենա «Կռունկ» ժողովրդական պարի համույթը։