Սիբ Հաշյան․ Ռոքի լեգենդը

17 Օգոստոսի 2024, 23:23

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

1949 թվականի օգոստոսի 17-ին Բոստոնում Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ տեղափոխված հայ ընտանիքում ծնվել է ապագա ռոք երաժիշտ, «Բոստոն» ռոք խմբի թմբկահար Սիբ Հաշյանը։

Երաժիշտը սիրում էր վերհիշել իր հայկական արմատները, հորական տատիկին ու պապիկին, որոնք փրկվել էին Հայոց ցեղասպանությունից։

Սիբ Հաշյանը «Բոստոն» ռոք խմբի առաջին անդամներից էր, որում նա իր հայտնիության գագաթնակետին հասավ 1976-1983 թվականներին:

Խմբի դեբյուտային ալբոմը վաճառվել է ավելի քան 17 միլիոն օրինակով։

Երաժիշտն աշխատել է «Long Time» և «Peace of Mind» սինգլների վրա, իսկ 1983 թվականին լքել է խումբը։

Ռոքի լեգենդը մահացել է 2017 թվականի մարտի 24-ին զբոսաշրջային նավի վրա համերգի ժամանակ։

Հիմա եթերում