Արթուր Բիչախչյան. Բազմակողմանի զարգացած և տաղանդավոր դերասանը

08 Ապրիլի 2024, 22:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ապրիլի 8-ին լրանում է ռուս դերասան Արթուր Բիչախչյանի ծննդյան 62-ամյակը։

Նա ծնվել է 1962 թվականի ապրիլի 8-ին մերձմոսկովյան Բալաշիխա քաղաքում։ Ի սկզբանե Բիչախչյանն ընդհանրապես չէր ծրագրում դերասան դառնալ, քանի որ նրան ավելի շատ գրավում էր ռազմական գործը։ Արթուրն ընդունվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության Կարմիր Դրոշի ռազմական ինստիտուտ։ Հենց այնտեղ էլ նա ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտությունը։ Իսկ քիչ անց Արթուր Բիչախչյանը երկրորդ բարձրագույն կրթությունն է ստացել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտում։

Հետաքրքիր է այն փաստը, որ դերասանն առաջին անգամ էկրաններին հայտնվել է համեմատաբար վերջերս՝ 2012 թվականին «Պոդդուբնի» ֆիլմում։

Խաղացել է այնպիսի կինոնախագծերում, ինչպիսիք են՝ «Անտառապահը», «Անվերջ ճանապարհ», «Շտապ օգնություն», «Քաղցր կյանք», «Լավ բան ասա»։

Հարկ է նշել, որ տաղանդավոր դերասանը կարող է կերպարանափոխվել ցանկացած կերպարի ՝ խիստ բժշկից մինչև կոլորիտային հայ գործարար մեգապոլիսում: Բիչախչյանի երկրպագուները նշում են, որ նա կյանքում շատ ինտելիգենտ ու հանգիստ մարդ է։ Դերասանը սիրում է իր աշխատանքը և շարունակում է արդյունավետ աշխատել նոր նախագծերի վրա։