Պեսկովը Տիգրան Քեոսայանին շուտափույթ ապաքինում է մաղթել
09 Հունվարի 2025, 14:41
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռեժիսոր Տիգրան Քեոսայանին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տիգրանն իմ ընկերն է, նա այժմ հիվանդ է, և մենք նրան շուտափույթ առողջություն ենք մաղթում», — ասել Է Պեսկովը լրագրողներին:
Ավելի վաղ հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը, «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։
«Մինչև վերջ չէի ուզում, բայց քանի որ արդեն սկսել են զանգահարել լրագրողները, ինքս կգրեմ։ Տիգրանը, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Տիգրանի մայրը, ինչպես իմը, ապրում է մեզ հետ: Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրել էր իր ավագ որդուն, իսկ այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին։ Տիգրանին սիրողներին կհամարձակվեմ խնդրել աղոթել նրա համար»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը։