Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի գործով նախաքննությունն ավարտվել է
02 Հոկտեմբերի 2025, 17:43
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին Sputnik Արմենիա–ին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Պետական դավաճանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան»,– նշել է ՔԿ մամուլի խոսնակը։