Պետական պահպանության ծառայության ղեկավարն ու նրա տեղակալներն այսուհետ կկարողանան ուժ կիրառել և զենք կրել

19 Սեպտեմբերի 2024, 14:30

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններին: Այսուհետ ՀՀ պետական պահպանության ծառայության պետը և նրա ոչ զինվորական պաշտոններ զբաղեցնող տեղակալները իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել, ինչպես նաև կրել, պահել և կիրառել հատուկ միջոցներ և զենք:

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցները համապատասխան միջոցառումներ իրականացնելիս նաև իրավունք կունենան օգտվել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից: