Պետդեպարտամենտն արձագանքել է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման մասին հայտարարություններին
19 Մարտի 2024, 23:25
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանի արագ սահմանազատման մասին հայտարարություններին։
«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել: Սա մի բան է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը և ավագ համակարգող Բոնոն շարունակում են կենտրոնանալ՝ համագործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։