Պետդեպի այս հայտարությունը վկայում է, որ օվկիանոսից այն կողմ չեն ցանկանում խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ. Alpha News-ը՝ Պետդեպի հայտարարության հետքերով
31 Մայիսի 2023, 17:10
ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարություն է տարածել հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումից առաջ:
Նա ակնկալում է, որ այն կառուցողական կլինի՝ բանակցային սեղանին առկա խնդիրների խաղաղ կարգավորման տեսանկյունից:
Պետդեպը ողջունել է Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հարցը քննարկելու վերաբերյալ։
Քաղաքական իմաստով հասկանալի է որ ԱՄՆ արձագանքը գտնվում է նրանց շահերի տիրույթում:
Պետդեպի այս հայտարությունը վկայում է, որ օվկիանոսից այն կողմ չեն ցանկանում խնդիրներ ունենալ Ադրբեջանի հետ:
Միևնույն ժամանակ, Ալիևի սպառնալից հայտարարություններից պարզ է դառնում, որ տարածաշրջանում դեռևս լարվածությունը պահպանվում է Ռուսաստանի համար:
Ադրբեջանի նկատմամբ նման «լոյալ» վերաբերմունքով արևմուտքը ցույց է տալիս, որ դիտարկում է այդ երկիրը որպես էներգակիրների մատակարարման գործիք:
Այս կերպ ԱՄՆ-ն և Եվրոպան ցանկանում են տարածաշրջանից դուրս թողնել Ռուսաստանին նաև էներգամատակարարման ոլորտից:
Հայաստանի և դրբեջանի ղեկավարները հունիսի 1-ին Քիշնևում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի հետ:
«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ հասնելու տևական խաղաղության համաձայնագրի»,- ասվում է պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր չի ստորագրվի: