Պետդումայի կողմից քննարկվող փոփոխությունները չեն ազդի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա․ ԵՏՀ

12 Օգոստոսի 2024, 20:35

Քաղաքականություն

ՌԴ Պետդուման 2024 թվականի օգոստոսի 31-ին քննարկման է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին «Դաշնային օրենքի 14-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին դաշնային օրենքի նախագիծը»»։

Այդ կապակցությամբ ԵՏՀ-ում սկսել են բազմաթիվ հարցեր ստացվել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ կարող են լինել և արդյոք դրանք կվերաբերեն ԵԱՏՄ քաղաքացիներին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պարզաբանել է, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրը մասնակից երկրների քաղաքացիներին ապահովում է անարգել մուտք գործել այլ անդամ պետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Այսպիսով, Պետդումայի դիտարկվող փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա։