Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը Ադրբեջան արգելվել է

10 Փետրվարի 2025, 15:10

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ արգելվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը այդ երկիր:

Նա հիշեցրել է, որ Վալուևից առաջ արգելվել էր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովի մուտքը երկիր: Բաքուն պնդում է, որ նրանք դեմ են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Ինչ վերաբերում է Վալուևին, ապա նա, մեկնաբանելով Բաքվում «Ռուսական տուն»-ը փակելու Ադրբեջանի որոշումը, նշել էր, որ ՌԴ-ն ի պատասխան պետք է ուսումնասիրի իր տարածքում ադրբեջանական համայնքների ապօրինի գործունեությունը: