Հայտնի գեղանկարիչ Աշոտ Խաչատրյանը նշել է ծննդյան 70-ամյակը

07 Մարտի 2024, 19:40

Հայեր

Պետերբուրգցի հայտնի գեղանկարիչ Աշոտ Խաչատրյանը մարտի 5-ին նշել է ծննդյան 70-ամյակը:

Աշոտ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ է, ով «Հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար» պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի շնորհակալագրով:

Խաչատրյանի մանկությունն ու պատանեկությունը կապված են Հայաստանի հետ։ Հենց նախնիների հին երկրում էր, որ նա առաջին անգամ զգաց իր կոչումը, հենց այնտեղ էր, որ նկարչությունը դարձավ նրա կյանքի և հոգու անփոփոխ գործը:

Անցնելով մասնագիտական դպրոց Երևանում և Լենինգրադում, շոշափելով անցյալի մեծ ժառանգությունը՝ նա վճռականորեն ուրվագծեց սեփական ուղին արվեստում՝ հավերժ հավատարիմ մնալով ազգային ակունքներին: Նրա ներկապնակն առանձնանում է գույնի բնածին զգացումով՝ բաց, հագեցած, պայծառ։