Պետերբուրգում կբացվի «Փարաջանովի կողքին» ցուցահանդեսը

08 Մարտի 2024, 08:45

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի «РОСФОТО» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնում մարտի 14-ին տեղի կունենա «Փարաջանովի կողքին» ցուցահանդեսային նախագծի բացումը:

Ինչպես հաղորդում է «РОСФОТО»-ն, ցուցահանդեսում կներկայացվեն Յուրի Մեչիտովի և Ելենա Կարուսաարի լուսանկարները, որոնք պատրաստվել են ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Ցուցահանդեսում ներկայացված են ռեժիսորի դիմանկարները, նկարահանման աշխատանքային պահերը, ֆիլմերի նկարները:

Նախագիծը ներառում է իրեր «РОСФОТО»-ի հավաքածուներից, կինոյի թանգարանից (Մոսկվա), Սերգեյ Փարաջանովի թանգարանից (Երևան), լուսանկարիչ Յուրի Մեչիտովի արխիվից: