Պետերբուրգում վիրաբույժ Ռուբեն Ավանեսյանը 3 ամսական երեխայի վերականգնողական վիրահատություն է կատարել

27 Մայիսի 2025, 18:10

Բժշկություն

Սանկտ Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի էնդոսկոպիայի բաժնի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուբեն Ավանեսյանն իրականացրել է երեք ամսական երեխայի վերականգնողական վիրահատություն:

«Լեղուղիների զարգացման անոմալիա: Երեխան 3 ամսական է: Հետազոտությունը հիանալի է անցել»,- լուսանկարը մակագրել է Ռուբեն Ավանեսյանը: