«Պետերբուրգյան աշուն» կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 5 մեդալ

24 Սեպտեմբերի 2024, 23:30

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում անցկացված «Պետերբուրգյան աշուն» կարատեի միջազգային մրցումներին մասնակցել է 1500 մարզիկ ավելի քան 15 երկրից, այդ թվում՝ Հայաստանից:

Հայ մարզիկներ Ալեն Գևորգյանը, Գոռ Ներսեսյանը, Գոռ Մարգարյանը նվաճել են երեք ոսկե մեդալ, Ելենա Գյուլումյանը՝ արծաթե և Հայկ Քառյանը՝ բրոնզե մեդալ:

Մրցաշարին մասնակցում էին նաև հայեր Ռուսաստանի տարբեր քաղաքներից: