Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի

01 Հոկտեմբերի 2023, 16:31

Քաղաքականություն

Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել է 45 516 արցախցի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ մարզերի՝ քաղաքացիները տեղաբաշխվել են հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 2262 մարդ, Արարատի մարզում12 638, Արմավիրի մարզում 3943, Գեղարքունիքի մարզում3516, Լոռու մարզում 2252, Կոտայքի մարզում11 132, Շիրակի մարզում 2114, Սյունիքի մարզում3655, Վայոց Ձորի մարզում 1756 և Տավուշի մարզում` 2129։