Պետության տրամադրած կեցավայրում բնակվող արցախցիները «40+10-ը» աջակցությունը չեն ստանա. փոխնախարար

31 Հոկտեմբերի 2023, 17:47

Քաղաքականություն

Նոյեմբերից սկսած՝ 40+10-ը աջակցությունը տրամադրվելու է նոր պայմաններով: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Նոյեմբեր ամսից շահառու չեն հանդիսանա այն քաղաքացիները, ում համար կեցությունն ապահովվում է պետական միջոցներով։ Մասնավորապես՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում, հյուրանոցներում այլևս աջակցությունը չի գործի»,-ասաց նա։