Պետությունը պետք է լուռ մնա, կամ փաստերով խոսի. Րաֆֆի Սարգսյան
26 Հունիսի 2025, 21:15
Միացյալ Թագավորությունում հայ համայնքային խորհրդի փոխատենապետ Րաֆֆի Սարգսյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալմանը:
«Աշխարհի ընկալումը Հայաստանի նկատմամբ փոխվում է՝ տեսնելով թե ինչ է կատարվում այս օրերին մեր երկրում: Հատկապես Արցախի կորստից հետո հայության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Այս ամենից հետո Հայաստանի իշխանությունները պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց հայտարարություններում և դիրքորոշումներում»,- նշել է Սարգսյանը:
Փոխատենապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները խնդիրները ճիշտ ձևով լուծելու քաղաքական հասունություն չունեն:
«Եկեղեցու նկատմամբ նման դիրքորոշմամբ իշխանությունները հարցականի տակ են դնում ազգային կառույցները: Այս պարագայում պետությունը կա՛մ պետք է հստակ փաստերով խոսի, կա՛մ լուռ մնա: Մենք չունենք քաղաքական առումով այն հասունությունը, որը պետք է նման պարագաներում օգտագործել»,- եզրափակել է Սարգսյանը: