Պետք չէ ասել, որ Զախարյանը նոր աստղ է և անընդհատ քննարկել հնարավոր տեղափոխությունը Չելսի․ Օզբիլիզ
12 Մայիսի 2023, 13:55
«Ուրարտուի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը կարծում է, որ չափից ավելի ուշադրությունը խանգարում է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին լավ ֆուտբոլ ցուցադրել, գրում է ArmSport-ը:
«Նույնիսկ բարձր մակարդակի խաղացողները չեն կարող կայուն խաղալ, առավել ևս Արսեն Զախարյանը: Ուժեղ խաղացողը նա է, որն աչքի է ընկնում կայունությամբ, իսկ Զախարյանն ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել, որով չպետք է դատել։
Տարիքի հետ կայունությունը կգա, բայց առայժմ լրատվամիջոցները չպետք է ասեն, որ նա նոր աստղ է։ Պետք չէ անընդհատ քննարկել հնարավոր տեղափոխությունը «Չելսի»։ Սա մեծ ճնշում է Զախարյանի վրա:
Ֆուտբոլիստը ցանկանում է ցույց տալ, թե ինչի է ընդունակ և ավելորդ ուշադրության չարժանանալ»,- Օզբիլիսի խոսքն է մեջբերում Sport24-ը։
Զախարյանը «Դինամոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում 19-ամյա կիսապաշտպանը ՌՊԼ-ում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։