«Պետք չէ մոռանալ և ուրանալ». Ներսիկ Իսպիրյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

30 Հունվարի 2025, 11:35

Հայեր

Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, Ներսիկ Իսպիրյանը ֆեյսբուքյան էջում իր և երգիչ, երգահան Մուրադ Մշեցու անունից պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններին, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը:

«Ներսիկ Իսպիրյան և Մուրադ Մշեցի…

Ցեղասպանությունը կասկածանքի տակ դնող հայտնի անձը, որոշել է հագնել Հ. Մաթևոսյանի նկարագրած «կովի կաշին», որ անհոգ արածում էր, մինչդեռ հորթին երեկ էին մորթել իր աչքերի առաջ։
Այն «հուռիաթը», որ քարոզում է վերոհիշյալ սուբեկտը, մեր համար պիղծ է ու երիցս մերժելի։

Հայոց ցեղասպանությունը անջնջելի հետք է թողել մեր հայ իրականության մեջ:

Դարերից եկած պատմություն, որը դառնալի իրականություն է ու հայի արյան մեջ է:

Հայը երբեք չի կարող մոռանալ և հերքել այն, ինչ տեղի է ունեցել դեռ տարիներ առաջ:

Մենք մեր հայրենասիրկան երգերով բազմիցս հիշատակում ենք իրականությունը:

Պատմության մեջ եղել են մարդիկ, ովքեր, իրենց կյանքը վտանգի տակ դնելով, քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու համար:

Պետք չէ մոռանալ և ուրանալ»,- գրել է երգիչը:

Հիմա եթերում