Պետք չէ վստահ լինել, որ Ալիևն ազատ կարձակի հայ գերիներին. Եվրախորհրդարանի պատգամավոր

01 Նոյեմբերի 2024, 20:25

Կարծիք | Քաղաքականություն

««Իրավիճակը Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները, հարաբերությունները Հայաստանի հետ» բանաձևը Եվրոպական խորհրդարանում ինքնին կարևոր է, և մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր ավտորիտար ռեժիմի համար տեղեկատվությունն առանցքային է», — Alpha News-ին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Գերմանիայից Լուկաս Սիփերը:

«Բաց երկխոսությունն առանցքային է, քանի որ դա մի բան է, որը նրանք պարզապես ցանկանում են ճնշել, և երբ մենք ժամանակ ենք ունենում խոսելու նման հարցերի մասին, ակտիվորեն աշխատում ենք այդ շահերի դեմ: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Իհարկե, խորհրդարանում քննարկումները կախարդական կերպով չեն լուծի խնդիրները, բայց քանի դեռ մեզ մտահոգում է կատարվածը, մենք աջակցություն ենք ցուցաբերում նրանց, ովքեր ճնշվում են և ում համար դա կարևոր է: Դա նրանց ուժ է տալիս», — նշել է նա։

Խոսելով ադրբեջանական գերությունից հայերին ազատելու հնարավորության մասին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է մեծ անվստահություն, ուստի դրա վրա հույս դնել պետք չէ:

Հիմա եթերում