Պետք է ամեն ինչ անենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնա․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

28 Սեպտեմբերի 2024, 17:08

Կարծիք

Ազգային գաղափարների շուրջ պետք է համախմբվենք: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«Ամեն հայի համար Մյուռոնօրհնեքը հատուկ նշանակություն ունի՝ որպես եկեղեցու ամենախորհրդանշական արարողություններից մեկը: Հենց Սրբալույս մյուռոնն է, որ բաշխվում է մեր բոլոր եկեղեցիներին, որ հայ երեխաները նաև կնքվեն՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ: Դրա համար շատ ուրախ եմ, որ այստեղ ներկա եմ ու միաժամանակ Մայր Տաճարի վերաօծման առիթն է:

Ամեն հայի փափագն է ներկա գտնվել այստեղ ու ուրախ եմ, որ Վեհափառն այդ հնարավորությունը մեզ ընձեռեց: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հայ եկեղեցին միշտ ամուր մնա ու իր յուրահատուկ տեղն ունենա մեր ազգային կյանքում:

Ազգային գաղափարների շուրջ պետք է համախմբվենք, բայց դա սկզբունքների վրա է հիմնված, որոնցից ամենակարևորը ազգային արժեքներն են»,- ասել է մեր զրուցակիցը: