Պետք է ապահովել անվճար կրթություն, պետք է բարձրացնել ուսուցչի աշխատավարձը․ Աննա Գրիգորյան

29 Մարտի 2026, 19:00

Քաղաքականություն

«Այն պայքարը, որ մենք հիմա ենք տանում, նրա համար է, որ ունենանք իսկապես հայկական պետականություն, արժանապատիվ պետականություն, որ ոչ մեկս գլխիկոր չքայլենք ո՛չ Հայաստանի Հանրապետությունում և ո՛չ էլ մեր հայրենակիցները, որ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում: Այս մասին Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Այ դրա համար է այսօրվա մեր կռիվը, որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնալ Ալիևի պատվերով նոր սահմանադրության կողմ քվեարկենք, որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող էս արշավը դադարի վերջնականապես, որովհետև ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել: Առաջին քրիստոնեությունը ճանաչած պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի, եկեղեցու նկատմամբ: Սա ուղղակի խայտառակություն է: Այ դրա համար է մեր պայքարը։ Մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է»,-ասել է նա։

Հիմա եթերում