Պետք է բարձր պահենք Վեհափառի անունը. «Նիկոլ դավաճան» բղավող քաղաքացու մեկնաբանությունը

30 Նոյեմբերի 2025, 13:56

Կարծիք

Պետք է բոլոր հայերը գնան այն եկեղեցիները, որտեղ գնում է սրբապիղծ Նիկոլ Փաշինյանը, հնչեցնեն և բարձր պահեն Վեհափառի անունը։ Որովհետև եթե այսպես շարունակվի, ընդհանրապես կկործանվենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սրբազան պայքարի երիտթևի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը։

Հարցին, թե ինչ զգաց, երբ պատարագի ժամանակ զեղչվեց Վեհափառի անունը, նա նշել է․

«Ամոթ, ուղղակի ամոթ մեզ բոլորիս, որ սրա նմանները կարողանում են մեզ այս օրին հասցնել»։