Պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա, որ նա դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը․ ԱՄՆ սենատոր

09 Օգոստոսի 2023, 21:55

Քաղաքականություն

Թվիթերի իր միկրոբլոգում ԱՄՆ սենատոր Քրիս Վան Հոլենը գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին:

«Մենք պետք է ավելին անենք, որպեսզի ճնշում գործադրենք նախագահ Իլհամ Ալիևի վրա։ Նա պետք է դադարեցնի հաշվեհարդարը քաղաքական այլախոհների նկատմամբ և ազատ արձակի քաղբանտարկյալներին, ինչպիսին է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, ինչպես նաև պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը»,- գրել է սենատորը: