Պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել․ Մխիթարյան

30 Հունվարի 2025, 14:25

Սպորտ

Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում «Յուվենտուս»-ի կամ «Միլան»-ի հետ հնարավոր դիմակայության մասին հարցին։

««Միլա՞ն», թե՞ «Յուվենտուս» 1/8-րդ եզրափակչում: Մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց մեզ չի հետաքրքրում, թե ով է լինելու մեր մրցակիցը: Հիմա պետք է չթուլանանք ու շարունակենք քրտնաջան աշխատել»,- ասել է Մխիթարյանն Amazon Prime-ին տված հարցազրույցում: