Պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա. Զախարովան՝ Միշել-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման մասին

13 Հուլիսի 2023, 15:17

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության:

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի, պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Այդ մասին այսօր կառավարության նիտին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և  Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է նա:

Հիմա եթերում