Պետք է գործել, վտանգված է Արցախի ժողովրդի գոյատևումը. Ստրասբուրգի քաղաքապետ

31 Օգոստոսի 2023, 11:25

Քաղաքականություն

Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը ֆրանսիական քսան հոգանոց պատվիրակության հետ Հայաստանում է: Առաջին անհրաժեշտության պարագաներով մարդասիրական բեռով ֆրանսիական պատվիրակությունը գլխավորում և ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն:

Բարսեղյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի, ամբողջական շրջափակումը արդեն 9 ամիս է վտանգի տակ է դնում 120 հազար մարդու կյանք։ Նա կոչ է արել «հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները»:

«Հասանելիությունը սննդամթերքին, Էներգետիկան և Արցախից Հայաստան մարդկանց տեղաշարժը պետք է շտապ վերականգնվի։ Արտակարգ դրություն է հասունացել, պետք է գործել, վտանգված է Արցախի ժողովրդի գոյատևումը»։

Պատվիրակությունը ժամանել է տարածաշրջան՝ պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ԿԱՖ) կոչին: Տասը բեռնատարներից բաղկացած շարասյունը ֆինանսավորվել է Ֆրանսիայի հայ համայնքի կողմից։