Պետք է պատասխան տան իրենց որոշումների համար․ քաղաքացին՝ Վեհափառի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների մասին

18 Դեկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

Սա իրենց արած քայլն է և իրենք են պատասխանատու դրա համար։ Այս մասին Մայր Աթոռի բակում Alpha News-ին ասել է Գարեգին Բ-ին աջակցող քաղաքացիներից մեկն՝ անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած արշավին միացած եպիսկոպոսների հրավիրած հավաքին։

«Հասուն մարդիկ են, փոքր երեխաներ չեն, և թե ով է դրա հետևում կանգնած, էական չէ, թող թույլ չտային իրենց օգտագործել։ Ինչու՞ գնացին այս քայլին, թող պատասխան տան։ Հիմա մենք կարող ենք ընդամենը ենթադրություններ անել՝ կան կոմպրոմատներ, թե՝ ոչ։ Բայց եթե եպիսկոպոսի աստիճան ունեցող հասուն մարդիկ գնում են նման քայլի ու չեն կարողանում կրել պատասխանատվություն, էլ կարևոր չէ, թե ով է իրենց հետևում կանգնած»,- նշել է նա։

Հիմա եթերում