«Պետք է պայքարել հանուն Արցախի, ոչ թե աթոռի»․ Alpha News-ի հարցումը

30 Հուլիսի 2023, 21:45

Քաղաքականություն

Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանում և Սփյուռքում՝ պարզելու համար Երևանում, Մոսկվայում և Լոս Անջելեսում հայերի վերաբերմունքը արցախցիների ազատ գոյության համար մղվող պայքարին:

Բոլոր հարցվածները միաբերան Արցախի բնակիչներին մաղթել են տոկունություն, ուժ և համբերություն իրենց պայքարում՝ նշելով, որ ամբողջությամբ աջակցում են իրենց հայրենակիցներին:

«Պատահական մարդկանց ընտրությունը քաղաքականության մեջ, կառավարման համակարգում միշտ բերում է նման չնախատեսված հետևանքների, ուստի միշտ պետք է գլխով մտածել, այլ ոչ թե էմոցիաներով առաջնորդվել, որովհետև դրանից է կախված մեր ազգի, մեր բազմաչարչար ժողովրդի ճակատագիրը։ Գրկում եմ արցախցիներին, ոչ մի բաժանում չկա, մենք մի ժողովուրդ ենք», — ասել է Մոսկվայից հարցվածներից մեկը։

«Այնտեղ զորք ու լավ զենք է պետք, ես պատրաստ եմ հիմա էլ գնալ այնտեղ», «պետք է պայքարել հանուն Արցախի, ոչ թե աթոռի համար», «բոլոր հայերը պետք է ոտքի կանգնեն, ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, մեզ ոչ ոք չի օգնի, բացի մեզանից», «կարևորը, որ արյունահեղություն չլինի, մնացած բոլոր հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով», «հայերն առաջին հերթին պետք է սիրեն միմյանց, եթե կա սեր, դու ուժեղ ես: Արցախյան պատերազմում զոհվածների արյունը մեր խղճի վրա է», — Alpha News-ին ասել են հարցման մասնակիցները։