Պետք է վերջ տալ այս կիսատ-պռատ վիճակին․ Արցախն անպայման կարգավիճակ կունենա․ Տիմոֆեյ Երմակով

05 Հուլիսի 2023, 15:08

Քաղաքականություն

Այն կարգավիճակը, որը կստանա Արցախը մոտալուտ ագրեսիայի հետևանքով, անպայման կլինի: Պետք է վերջ տալ այս կիսատ-պռատ վիճակին: Այսպես է պատասխանել ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ի այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, եթե հանկարծ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, և արդյոք կարելի է ակնկալել այնպիսի իրավիճակ, ինչպիսին, ասենք, 2008-ի օգոստոսին Վրաստանում էր։

«Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք նման կերպ արձագանքել։ Եթե զուգահեռներ անցկացնենք, ապա, ցավոք, այն ժամանակ իրավիճակը ավարտին չհասցրեցին։ Ես նկատի չունեմ, որ պետք էր մինչև Թբիլիսի գնալ, և հիմա չեմ առաջարկում արշավել դեպի Բաքու։ Այսինքն, այն կարգավիճակը, որ ստացել են Աբխազիան և Հարավային Օսիան, բավարար չէ բազմաթիվ հարցեր լուծելու համար։

Պատմականորեն այդպես է ստացվել, Ռուսաստանի շուրջ ձևավորվել է չճանաչված պետությունների գոտի, որոնցից մի քանիսի հետ նույնիսկ ընդհանուր սահմաններ չկան, ինչպես, օրինակ, Մերձդնեստրի հետ ։ Պետք է վերջ տալ, այսպես կոչված, կիսատ-պռատ իրավիճակին ։ Եվ այն կարգավիճակը, որը կստանա Արցախը ագրեսիայի հետևանքով, որը, վստահ եմ՝ տեղի կունենա, անպայման կլինի։ Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն կախված են Ուկրաինայի իրադարձություններից ։ Նրանք սպասում են հարվածի պահին, սպասում են, թե երբ Ռուսաստանին ձեռք չի տա հրամաններ տալ ռուսական խաղաղապահ զորախմբին ։

Բայց խաղաղապահների տեղակայման համաձայնեցման մեջ ամեն ինչ արդեն գրված է: Այսինքն, բոլորը հասկանում են, թե ինչ իրավիճակներում պետք է գործեն: Իսկ նրանք կգործեն եռակողմ համաձայնագրի համաձայն, օրենքի շրջանակներում և կպատասխանեն Ադրբեջանի սադրանքներին՝ նույնիսկ ուժային մեթոդներով, եթե հարկ լինի», — ասել է Երմակովը:

Հիմա եթերում