Պետք է զուգահեռ իրականությունում ապրել Ռուսաստանին Թուրքիայի դաշնակից անվանելու համար. Նիկոլայ Սիլաեւ

30 Հունիսի 2023, 23:17

Քաղաքականություն

«Ես չեմ կարող պնդել, որ ուժային ճնշումն ամբողջությամբ սպառվել է։ Ես միայն խոսում եմ այդ ճնշման վերջնական արդյունքի մասին, որը ձեռք է բերվել անցյալ տարվա աշնանը», — Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սահմանին եւ Լեռնային Ղարաբաղում էսկալացիային, ասել է ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի ժողովրդական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը։

Ըստ նրա, ուժային ճնշումն ինքնին չի դադարում, ընդհակառակը, հիմա լուծվում է այն հետագայում ուժեղացնելու հարցը։

«Եվ այստեղ շատ գործոններ կան, ներառյալ, իհարկե, ռուսական դիրքորոշումը», — ասել է նա։

Անդրադառնալով բանակցային գործընթացին, մասնագետը նկատում է` հանդիպման կազմակերպիչն ու առաջնորդը նույնը չեն։ «Ես պարզապես չեմ տեսնում առաջնորդություն» :

Ինչ վերաբերում է Ռուսաստանին և նրա դաշնակիցներին՝ Սիլաեւի խոսքով, Ռուսաստանին Թուրքիայի դաշնակից անվանելու համար պետք է ապրել զուգահեռ իրականությունում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշինքով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դաշնակիցն է ։ Եթե մարդիկ ապրում են զուգահեռ իրականությունում, ապա այստեղ նրանց օգնել չենք կարող: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններին, այո, ստորագրվել է դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր։ Սակայն մենք տեսնում ենք հսկայական շեղում, որում նկատվում է Հայաստանի մեծ առավելությունը», — եզրափակել է մեր զրուցակիցը։

Հիմա եթերում