Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել Բաքվի անիմաստ ագրեսիվ գործողությունները. Ֆրենկ Փալոն
15 Հունիսի 2023, 15:17
Ադրբեջանը վտանգում է ընթացող խաղաղ բանակցությունները և վտանգում է հետագա ապակայունացումը Կովկասում՝ հայկական տարածքի վրա իր հարձակումներով։ Այս մասին իր Twitter-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով Ադրբեջանի՝ այսօրվա սադրանքը Հակարիի կամրջի վրա։
«Ադրբեջանը Հայաստանի տարածքի վրա իր հարձակումներով վտանգում է ընթացող խաղաղ բանակցությունները և ստեղծում Կովկասում հետագա ապակայունացման վտանգ։ Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և պնդի Հայաստանի սահմանների ճանաչման և հարգման վրա»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը։