Պետրոս Ավետիսյանը կխաղա ռուսական «Խիմկի» ակումբում

23 Հուլիսի 2023, 16:00

Սպորտ

«Խիմկին» պայմանագիր է կնքել 27-ամյա հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ։ Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։

Ավետիսյանն առաջին անգամ է հանդես գալու Ռուսաստանում: Նախկինում նա խաղացել է Հայաստանի «Բանանցում», «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում» և «Նոայում», ինչպես նաև ղազախական «Տոբոլում», Կարագանդայի «Շախտյորում», «Ակժայիկում» և «Մակտարալում»:

Ավետիսյանը 2019-ից 2022 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։

Ռուսաստանի Առաջին լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Խիմկին» հյուրընկալվելիս պարտվել է «Տյումենին» (1:3):

Հաջորդ խաղում թիմւ սեփական հարկի տակ կընդունի Մոսկվայի «Տորպեդոյին»։ Խաղը կկայանա «Խիմկի Արենայում»՝ հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: