Պետրոս Կուրղինյանը` Ռուսաստանի U17 առաջնության բրոնզե մեդալակիր

30 Մարտի 2024, 22:05

Սպորտ

Պետրոս Կուրղինյանը (110 կգ) դարձել է ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Կուրղինյանը, լինելով ազատ ոճի ըմբիշ, երկու շաբաթ առաջ դարձել է Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի առաջնության հաղթող և այդպիսով արդեն ընտրվել է հունիսի 24-30-ը սերբական Նովի Սադ քաղաքում կայանալիք մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության համար: