Պետրոս Պետրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

03 Նոյեմբերի 2024, 19:57

Սպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում վերջինը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային տղաները:

Հայաստանն այս քաշային կարգում ուներ երկու ներկայացուցիչ` Յաշա Մինասյանը և Պետրոս Պետրոսյանը: Յաշա Մինասյանը երկամարտի 354 կգ արդյունքով 7-րդն է:

Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգայս ձևում երրորդն էր, իսկ հրում 218 կգ-ով` առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձել է երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: