Փետրվարի 12-ին կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը. Նարեկ Կարապետյան

20 Հունվարի 2026, 14:21

Քաղաքականություն

Փետրվարի 12-ին տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է լինելու կուսակցության վարչապետի թեկնածուն։

«Համագումարի ժամանակ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը»,-նշել է նա։

Հիշեցնենք` հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։

Հիմա եթերում