Փետրվարի 28-ին տեղի կունենա Արման Ծառուկյանի երկրորդ գոտեմարտը RAF 5-ում
27 Փետրվարի 2026, 18:00
MMA մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ RAF ըմբշամարտի լիգայում իր հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասը։
Մենամարտը նշանակված է փետրվարի 28-ին և կանցկացվի Թեմփե քաղաքում (ԱՄՆ, Արիզոնա)։ Այն նախատեսված է երեք ռաունդով՝ յուրաքանչյուրը երկու րոպե տևողությամբ։
29-ամյա Ծառուկյանը RAF լիգայում նորամուտը նշել է հունվարի 10-ին։ Այդ մենամարտում նա ժամկետից շուտ հաղթել է ամերիկացի Լենս Փալմերին։ Ընդհանուր առմամբ, գրեփլինգում և ըմբշամարտում իր կարիերայի ընթացքում մարտիկը տարել է հինգ հաղթանակ, իսկ մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքի։