Փեզեշքիանը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը

02 Սեպտեմբերի 2025, 11:40

Քաղաքականություն

ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։

Ըստ «Մեհր» գործակալության՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թեհրանը դեմ է Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության՝ այն համարելով խաղաղությանը սպառնացող վտանգ։

Իր հերթին, Թուրքիայի նախագահը հաստատել է, որ Անկարան շարունակական խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ խաղաղությունը ամրապնդելու համար։